Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Լիբանան

25.05.2015, 14:06
Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 26–ին կայցելի Բեյրութ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Լիբանան

ԵՐԵՎԱՆ, մայիսի 25. /Նովոստի-Արմենիա/. Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների նախարար Ջեբրան Բասիլի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 26–ին կայցելի Բեյրութ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցելության շրջանակում Նալբանդյանը հանդիպումներ կունենա Լիբանանի ղեկավարության, ինչպես նաև հայ համայնքային կառույցների ղեկավարների հետ։-0-