«Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի բոլոր մասնակիցներն ամփոփիչ հռչակագիր են ստորագրել. Լեհաստանի ԱԳՆ
22.05.2015,
17:00
Ռիգայում անցկացվող «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի բոլոր մասնակիցներն ուրբաթ ամփոփիչ հռչակագիր են ստորագրել, հայտարարեց Լեհաստանի ԱԳ ղեկավար Գժեգոժ Սխետինան։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ռիգայում անցկացվող «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովի բոլոր մասնակիցներն ուրբաթ ամփոփիչ հռչակագիր են ստորագրել, հայտարարեց Լեհաստանի ԱԳ ղեկավար Գժեգոժ Սխետինան։
«Այո, բոլոր մասնակիցները ստորագրել են, այդ թվում` Ադրբեջանը», — ասաց նա։
ԵՄ–ի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը մայիսի 21–22–ն անցկացվում է Ռիգայում։ Ծրագրի մասնակիցներն են Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան։ –0–

