«Արևելյան գործընկերության» ծրագիրը նախատեսում է քաղաքական ասոցացում ու տնտեսական ինտեգրացիա Եվրամիության և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև:

20.05.2015, 16:01
Եվրահանձնաժողովը (ԵՀ) խորհուրդ է տվել ԵՄ խորհրդին թույլ տալ բանակցություններ սկսել Հայաստանի հետ թարմացված շրջանակային համաձայնագրի շուրջ, որը հաշվի կառնի ԵՏՄ–ի նկատմամբ երկրի պարտավորությունները, նշվում է ԵՀ–ի հաղորդագրությունում, որը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։
«Արևելյան գործընկերության» ծրագիրը նախատեսում է քաղաքական ասոցացում ու տնտեսական ինտեգրացիա Եվրամիության և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Եվրահանձնաժողովը (ԵՀ) խորհուրդ է տվել ԵՄ խորհրդին թույլ տալ բանակցություններ սկսել Հայաստանի հետ թարմացված շրջանակային համաձայնագրի շուրջ, որը հաշվի կառնի ԵՏՄ–ի նկատմամբ երկրի պարտավորությունները, նշվում է ԵՀ–ի հաղորդագրությունում, որը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ հանրապետությունն առանձնահատուկ սպասումներ չունի Ռիգայում մայիսի 21–22–ը նախատեսված «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովից։ Նրա խոսքով` որևէ նոր հիմնարար իրավական փաստաթուղթ չի ստորագրվի, քանի որ Եվրահանձնաժողովը պետք է մանդատ ստանա ԵՄ երկրներից նման փաստաթղթի շուրջ բանակցություններ սկսելու համար։

«Խորհուրդ է տրվում ընդունել ԵՀ–ի որոշումը, որը թույլ կտար Եվրահանձնաժողովին և ԵՄ–ի` օտարերկրյա գործերով և անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոհերինիին բանակցություններ սկսել  շրջանակային համաձայնագրի շուրջ։ Այն վերջնական ընդունման համար կներկայացվի անդամ երկրներին», – նշված է հաղորադգրության մեջ։

Հայաստանի հետ ԵՄ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը ստորագրվել է 1999թ.–ին։ Այն նախատեսում է փոխգործակցությունը քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, օրենքների ստեղծման և մշակույթի ոլորտներում։ 2013 թ.–ին ԵՄ–ն և Հայաստանը պարտավորվեցին զարգացնել և ամրապնդել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ունեցող բոլոր ոլորտներում «Արևելյան գործընկերության» շրջանակում։ Նախորդ տարի ԵՄ–ն և Հայաստանը սկսեցին ուսումնասիրել ապագա թարմացված համաձայնագիրը` «սահմանելով այն ոլորտները, որոնք համատեղելի կլինեն ԵՏՄ–ի շրջանակում Հայաստանի ստանձնած նոր պարտավորությունների հետ»։

«Արևելյան գործընկերության» ծրագիրը նախատեսում է քաղաքական ասոցացում ու տնտեսական ինտեգրացիա Եվրամիության և Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև: Վերջին երեք երկրները ԵՄ–ի հետ ասոցացված գործընկերության համաձայնագիր են ստորագրել անցած տարի։ –0–