Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը չի ստիպի Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը. փորձագետ

18.04.2015, 17:43
Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը չի ստիպի Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։
Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը չի ստիպի Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը չի ստիպի Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «Sputnik-Արմենիա» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնեց քաղաքագետ Նարեկ Գալստյանը։

Չորեքշաբթի Եվրահանձնաժողովն ընդունեց բանաձև, որը կոչ է անում Թուրքիային «ճանաչել Հայոց ցեղասպանությունը» և այդպիսով օժանդակել երկու ժողովուրդների միջև խաղաղության վերականգնմանը։

Փորձագետի կարծիքով` բանաձևը պարտադիր չէ իրավաբանական տեսանկյունից իրագործման համար, սակայն քաղաքական լավ գործիք կարող է դառնալ, եթե Հայաստանը կարողանա այն օգտագործել Թուրքիայի հակահայկական քաղաքականության դեմ։

«Քանի դեռ չկա պատժի գործիք, Հայաստանի և միջազգային կառույցների կողմից փոխհատուցումների պահանջներ, նմանատիպ բանաձևերը զուտ հռչակագրային բնույթ են կրելու` չազդելով իրական քաղաքական գործընթացների վրա»,– ասաց Գալստյանը։ -0-