Պուտին. Ռուսաստանը չի պատրաստվում կայսրություն ստեղծել

16.04.2015, 16:37
Ռուսաստանը չի պատրաստվում կայսրություն ստեղծել, այլ ձգտում է ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, հինգշաբթի ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Պուտին. Ռուսաստանը չի պատրաստվում կայսրություն ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը չի պատրաստվում կայսրություն ստեղծել, այլ ձգտում է ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, հինգշաբթի ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք հարաբերություններ ենք զարգացնում Եվրասիական տնտեսական միության շրջանակում մեր գործընկերների` Ղազախստանի, Բելառուսի հետ։ Որն է այդ միավորումների իմաստը` մեր կողմ ձգելը չէ, ոչ։ Իմաստն այն է, որ մարդիկ, ովքեր ապրում են մեր երկրներում, սկսեն ավելի լավ ապրել, որ սահմանները բաց լինեն... Մենք հարաբերություններ ունենք արդեն և Հայաստանի հետ, և Ղրղըզստանի»,– ասել է նախագահն «Ուղիղ կապի» ընթացքում։

«Մենք կցանկանայինք, որ այդ գործընթացը զարգանար, դա ամենակարևորն է, ոչ թե մեր ինչ–որ ազդեցության ոլորտ պահելը։ Մենք չենք պատրաստվում կայսրություն ստեղծել։ Չունենք այդ նպատակը, ինչում մեզ անընդհատ փորձում են մեղադրել։ Դա նորմալ և բնական ինտեգրացիոն գործընթաց է։ Ողջ աշխարհն է ընթանում ինտեգրման ճանապարհով»,– ընդգծել է նախագահը։ -0-