«Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմը Հաագայի Միջազգային քրեական դատարան ներկայացնելու` Յացենյուկի գաղափարը կարեկցանք է առաջացնում։ Կիսելյով

12.03.2015, 18:51
Ռուսաստանի կազմ Ղրիմի վերադարձի հանգամանքների մասին պատմող «Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմը Հաագայի Միջազգային քրեական դատարան ներկայացնելու` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի մտադրությունը հակասում է եվրոպական արժեքներին և կարեկցանք է առաջացնում, հինգշաբթի Սիմֆերոպոլում «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի բացման ժամանակ ասել է գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։
«Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմը Հաագայի Միջազգային քրեական դատարան ներկայացնելու` Յացենյուկի գաղափարը կարեկցանք է առաջացնում։ Կիսելյով

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի կազմ Ղրիմի վերադարձի հանգամանքների մասին պատմող «Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմը Հաագայի Միջազգային քրեական դատարան ներկայացնելու` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի մտադրությունը հակասում է եվրոպական արժեքներին և կարեկցանք է առաջացնում, հինգշաբթի Սիմֆերոպոլում «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի բացման ժամանակ ասել է գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։

Ավելի վաղ Յացենյուկը կարգադրել էր Ուկրաինայի արդարադատության նախարարությանը «Россия 1» հեռուստաալիքի «Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» վավերագրական ֆիլմի թրեյլերը, իսկ հետո նաև ողջ ֆիլմը ներկայացնել Հաագայի տրիբունալ։ Նրա կարծիքով` «այս ֆիլմը տալիս է այն հարցի պատասխանը, թե ով է Ղրիմում ուկրաինական տարածքների գրավման կարգադրություններ տվել և ով է դրա համար պատասխանատվություն կրում»։

«Յացենյուկի կամ Կիևի իշխանությունների ներկայացուցիչների կարգադրությունը, որոնք Ուկրաինայում իշխանության գլուխ են կանգնել զինված հեղաշրջման միջոցով, իսկ հետո կազմակերպել են ընտրություններ` իրենց օրինականացնելու համար, խոսքի ազատության նկատմամբ հետապնդում իրականացնելու հերթական միջնադարյան ակտ է, որը հակասում է եվրոպական արժեքներին։ Ինձ թվում է, որ դա ձանձրալի է, քիչ հետաքրքիր և մեծ կարեկցանք է առաջացնում», – ասել է Կիսելյովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա հիշեցրել է, որ Ուկրաինան այդպես էր չի իրականացրել Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումը դատական կարգով բողոքարկելու մտադրությունը, որի մասին խոսել էր նախորդ տարի։ «Խոսքերը չեն համընկնում գործերի հետ», – եզրափակել է Կիսելյովը։

«Россия 1» հեռուստաալիքը երկուշաբթի` մարտի 16–ին, ժամը 22։10–ն մարտյան հանրաքվեի անցկացման մեկամյակի կապակցությամբ կցուցադրի Անդրեյ Կոնդրաշովի «Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմը, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմում է այն մասին, թե ինչպես է տեղի ունեցել Ռուսաստանի կազմ թերակղզու վերադարձը։ Նա, մասնավորապես, նշում է, որ ՌԴ–ի հետ Ղրիմի վերամիավորման աշխատանքը սկսվել է թերակղզու բնակիչներին պաշտպանելու համար։

Ավելի վաղ Կիսելյովը Սիմֆերոպոլում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրել էր, որ «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն  ենթագրերի տեսքով մի քանի տասնյակ լեզուներով կթարգմանի «Ղրիմ. Ճանապարհ դեպի հայրենիք» ֆիլմը։–0–