Լեհաստանի ԱԳ նախարարը «մեծ ռիսկի խաղ է» համարում ՌԴ–ի հետ Հունգարիայի համագործակցության ամրապնդումը

18.02.2015, 14:19
Լեհաստանի ԱԳ նախարար Գժեգոժ Սխետինան «մեծ ռիսկի խաղ է» համարում ՌԴ–ի հետ Հունգարիայի համագործակցության ամրապնդումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Լեհաստանի ԱԳ նախարարը «մեծ ռիսկի խաղ է» համարում ՌԴ–ի հետ Հունգարիայի համագործակցության ամրապնդումը

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Լեհաստանի ԱԳ նախարար Գժեգոժ Սխետինան «մեծ ռիսկի խաղ է» համարում ՌԴ–ի հետ Հունգարիայի համագործակցության ամրապնդումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Երեքշաբթի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Բուդապեշտ։

Լեհաստանի ԱԳ նախարարը չորեքշաբթի Լեհական ռադիոյի եթերում հայտարարել է, որ ՌԴ նախագահին Բուդապեշտ հրավիրելու` Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի որոշումը «դժվար որոշում էր»։

«Նման որոշում է ընդունել Օրբանը, և նա դրա համար քաղաքական գին է վճարում», – ասել է Սխետինան։ «Հունգարիան ցանկանում է տնտեսական քաղաքականություն վարել` համագործակցելով Ռուսաստանի հետ, իսկ քաղաքականորեն ընդգծում է իր մասնակցությունը ԵՄ–ում», – նշել է լեհ քաղաքական գործիչը։

«Սա մեծ ռիսկ պարունակող խաղ է... Ռիսկային է այն, ինչ անում է Օրբանը», – կարծում է Լեհաստանի ԱԳ նախարարը։

Հինգշաբթի Օրբանը կայցելի Լեհաստան։ Սխետինայի խոսքերով` Վարշավայում «կքննարկվեն համագործակցության հարցեր Վաշեգրադի խմբի (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա) շրջանակում, ինչպես նաև էներգետիկ համերաշխությանը վերաբերող հարցեր»–0–