Հռոմի Պապն ապրիլի 12–ին պատարագ կմատուցի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

03.02.2015, 19:00
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ապրիլի 12–ին պատարագ կմատուցի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը։
Հռոմի Պապն ապրիլի 12–ին պատարագ կմատուցի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ապրիլի 12–ին պատարագ կմատուցի Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունը։

Այս մասին երեքշաբթի տեղեկացրել է ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանը ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի նիստի ժամանակ։

Նա նաև ավելացրել է, որ ապրիլի 23-ին  Հայ Առաքելական եկեղեցին կանցկացնի Ցեղասպանության զոհերի սրբադասման կարգ:

Միջոցառումները տեղի կունենա Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի շրջանակում։

1915 թվականի հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները և չափազանց ցավագին է արձագանքում Արևմուտքի քննադատությանը հայոց ցեղասպանության հարցում:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-