Գլխավոր դատախազը պատգամավորներին հորդորեց չքաղաքականացնել Գյումրիի ողբերգությունը

22.01.2015, 17:35
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրու ողբերգության թեմայով հինգշաբթի կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավորներին հորդորեց ։ չքաղաքականացնել Գյումրիի ողբերգությունը։
Գլխավոր դատախազը պատգամավորներին հորդորեց չքաղաքականացնել Գյումրիի ողբերգությունը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /Նովոստի–Արմենիա/ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Գյումրու ողբերգության թեմայով հինգշաբթի կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավորներին հորդորեց ։ չքաղաքականացնել Գյումրիի ողբերգությունը։

«Քաղաքական, կամ զգայական գնահատականները ոչ մի կերպ չեն կարող ազդել քրեական գործի վրա։ Ես կարծում եմ, որ բոլոր քաղաքական և զգայական գնահատականները պետք է տրվեն միայն  իրավական գործընթացների ավարտից հետ»,–ասաց Կոստանյանը։

Նա ընդգծեց, որ հարցն ամբողջությամբ գտնվում է  իրավական դաշտում, և իրավապահ մարմիններըբ պետք է իրականացնեն իրենց պարտականությունները` ձեռնպահ մնալով զգայական և քաղաքական մեկնաբանություններից։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19–ին։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

Ռուսական կողմը Պերմյակովին առաջադրել  է ՌԴ ՔՕ–ի «երկու և ավելի անձանց սպանություն», «դասալքություն` ծառայության նպատակով վստահված զենքով» հոդվածներով նախատեսված հանցագործությունների կատարման համար։

Հայկական կողմից քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը):-0-