Հայաստանը և Վրաստանը կարող են կամուրջ դառնալ ԵՏՄ-ի ԵՄ-ի միջև. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը և Վրաստանը կարող են կամուրջ դառնալ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև, հինգշաբթի լրագրողներին ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։
«Ցանկանում եմ մեկ բան ասել` մեր այցերը Վրաստան և մեր քննարկումները ինչպես ԵՏՄ-ի, այնպես էլ ԵՄ-ի մեր գործընկերների հետ խոսում են այն մասին, որ չի կարելի հակադրել երկու ինտեգրացիոն նախագծերը։ Կարելի է ստեղծել դրանց երկուսի հետ էլ փոխգործակցության մոդել»,- ասաց Այվազյանը։ Նրա խոսքերով` այդ երկու փոքր պետությունները կարող են ԵՏՄ-ի և ԵՄ-ի համագործակցության լավագույն օրինակ դառնալ։
ԵՏՄ–ի մասին պայմանագիրը ստորագրել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանն այս տարվա մայիսի 29–ին Աստանայում, փաստաթուղթն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1–ից։ Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի 2015 թ.–ի հունվարի 1–ից։ Հայաստանը ստորագրել է պայմանագիրը 2014 թ.–ի հոկտեմբերի 10–ին։ Այն վավերացվել է ԵՏՄ բոլոր անդամ երկրների խորհրդարանների կողմից։ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը վավերացրել են Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի խորհրդարանները։
Վրաստանը 2013-ին ԵՄ-ի ասոցացման համաձայնագիր է ստորագրել։--0--

