Իրանը Հայաստանի հետ սահմանին գտնվող «Արազ» ազատ տնտեսական գոտում նոր օդանավակայան կկառուցի

18.12.2014, 11:32
Իրանը Հայաստանի հետ սահմանին գտնվող «Արազ» ազատ տնտեսական գոտում նոր օդանավակայան կկառուցի։ «Այս մասին հայտարարել է «Արազ» ազատ տնտեսական գոտու տնօրեն Մոհսուն Խադեմ Արաբբաղին», գրում է «Հայոց աշխարհ» օրաթերթը։
Իրանը Հայաստանի հետ սահմանին գտնվող «Արազ» ազատ տնտեսական գոտում նոր օդանավակայան կկառուցի

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Իրանը Հայաստանի հետ սահմանին գտնվող «Արազ» ազատ տնտեսական գոտում նոր օդանավակայան կկառուցի։ «Այս մասին հայտարարել է «Արազ» ազատ տնտեսական գոտու տնօրեն Մոհսուն Խադեմ Արաբբաղին», գրում է «Հայոց աշխարհ» օրաթերթը։

Նրա խոսքով` օդանավակայանը ծրագրվում է կառուցել առաջիկա երկու տարվա ընթացքում։ «Արդեն ստացել ենք օդանավակայանի շինարարության արտոնագիրը, որն անհրաժեշտ է ԱՏԳ–ի ենթակառուցվածքի զարգացման համար»,– ասել է նա։

Նոր օդանավակայանը կառուցվելու է 300 հա ընդհանուր մակերեսով տարածքի վրա։ «Շինարարության համար ֆինանսական միջոցները հատկացվել են։ Օդանավակայանը կկարողանա ընդունել քաղաքացիական և բեռնատար ինքնաթիռներ»,– ասել է իրանցի պաշտոնյան։-0-