Դանիան և Գրենլանդիան ՄԱԿ–ում կհայտարարեն Հյուսիսային բևեռի և այնտեղ եղած ռեսուրսների նկատմամբ իրենց իրավունքների մասին

15.12.2014, 12:15
Դանիան և Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիան երկուշաբթի ՄԱԿ–ում Հյուսիսային բևեռի և այնտեղ գտնվող բոլոր էներգառեսուրսների համար հայտ կներկայացնեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Դանիան և Գրենլանդիան ՄԱԿ–ում կհայտարարեն Հյուսիսային բևեռի և այնտեղ եղած ռեսուրսների նկատմամբ իրենց իրավունքների մասին

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դանիան և Դանիայի ինքնավար տարածք հանդիսացող Գրենլանդիան երկուշաբթի ՄԱԿ–ում Հյուսիսային բևեռի և այնտեղ գտնվող բոլոր էներգառեսուրսների համար հայտ կներկայացնեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Այս մասին հայտարարել է Դանիայի ԱԳ նախարար Մարտին Լիդեգորը։ Ինչպես հաղորդում է Ասոշիեյթիդ Փրես գործակալությունը, նախարարը պնդում է, որ գիտնականների ուսումնասիրությունների համաձայն`Գրենլանդիայի մայրցամաքային հարթավայրը ստորջրյա գագաթի միջոցով կապված է Հյուսիսային բևեռի հետ, ինչը թույլ է տալիս խոսել այն մասին, որ այդ տարածքը պատկանում է Դանիային։

Լիդեգորը հույս ունի, որ այլ երկրները, որոնք հավակնում են արկտիկական տարածքներին, կշարունակել հետևել «խաղի կանոններին»։

Հյուսիսային բևեռի նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին աճում է, այն առաջնահերթ հարց է նաև Ռուսաստանի համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլին հանձնարարել էր Հյուսիսային բևեռի ռուսական մասում ստեղծել վերջրյա նավերի և նոր սերնդի սուզանավերի խարսխման միասնական համակարգ, ամրացնել սահմանը, նախատեսել 2017 թ.–ից տարածքի զարգացման ծրագրի միասնական ֆինանսավորում և ստեղծել նոր պետական մարմին Հյուսիսային բևեռում Ռուսաստանի քաղաքականության իրականացման համար։ Բացի այդ, նա պահանջել է պաշտպանել Հյուսիսային բևեռի ռուսական մասի մայրցամաքային հարթավայրի յուրաքանչյուր հատվածը, որը հարուստ է ածխաջրածիններով և ջրային ավազանները։

Բացի Ռուսաստանից և Դանիայից (Գրենլանդիա), արկտիկական հատվածներ ունեն նաև ԱՄՆ–ն, Կանադան և Նորվեգիան։ Այս հինգ երկրները, ինչպես նաև Իսլանդիան, Շվեդիան և Ֆինլանդիան Հյուսիսային բևեռում համատեղ աշխատում են այդ տարածքի ընդհանուր խնդիրների, առաջին հերթին` կայուն զարգացման և շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրների վրա։–0–