Հայաստանը դեռևս չի կողմնորոշվել եվրոպական երկրների դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցում. թերթ

15.12.2014, 12:04
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այդպես էլ հստակ մեկնաբանություն չի ներկայացրել` արդյո՞ք Հայաստանը կմիանա Եվրոպայի երկրների դեմ Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն, գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։
Հայաստանը դեռևս չի կողմնորոշվել եվրոպական երկրների դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցում. թերթ

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այդպես էլ հստակ մեկնաբանություն չի ներկայացրել` արդյո՞ք Հայաստանը կմիանա Եվրոպայի երկրների դեմ Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցներ սահմանելուն, գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը։

«Ես կարճ կպատասխանեմ։ Այդ հարցը չի քննարկվել նման շրջանակներում։ Երբ քննարկվի, այդ ժամանակ Հայաստանը կարտահայտի իր դիրքորոշումը», – ասել է Նալբանդյանը։

«Այսպիսով,–գրում է թերթը,– Հայաստանը մինչև հիմա չի կողմնորոշվել իր քայլերի հարցում»։ Միաժամանակ թերթը հիշեցնում է, որ Բելառուսն ու Ղազախստանը, լինելով ՄՄ երկրներ, վճռականորեն հրաժարվեցին արևմտյան երկրների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց։–0–