ԱՄՆ–ի մշտական ներկայացուցիչը ՄԱԿ–ում. «Երբ որդիս վիճում է հետս, սպառնում է մեկնել Ռուսաստան»
09.12.2014,
13:09
ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Պաուերը` ՄԱԿ–ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի ամենավառ ընդդիմախոսը, կատակել է, որ կրտսեր որդին հետը կռվելիս սպառնում է մեկնել Ռուսաստան։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՄԱԿ–ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Պաուերը` ՄԱԿ–ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի ամենավառ ընդդիմախոսը, կատակել է, որ կրտսեր որդին հետը կռվելիս սպառնում է մեկնել Ռուսաստան։
«Ատում եմ քեզ, կմեկնեմ Պուտինի մոտ` Ռուսաստան, վախեցնում է նա ինձ հետ կռվելու թեժ պահին»,– երկուշաբթի Վաշինգտոնում «Միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոն»–ի հետ զրույցում պատմել է Պաուերը։
«Ընդհանուր առմամբ նա զգայուն և բարի երեխա է։ Ես` որպես մայր, պարտքս եմ համարում նրանց բացատրել, թե ինչն է լավ, ինչը` վատ»,– ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Պաուերը նշել է, որ 2015 թվականին իր հիմնական խնդիրներն են լինելու «Իսլամական պետության», Էբոլայի և Արևելքում Ուկրաինայի քարոզչության դեմ պայքարը։

