Պուտին. որևէ երկիր չի կարողանա ՌԴ–ի նկատմամբ ռազմական գերակայության հասնել

04.12.2014, 14:02
Որևէ երկիր չի կարողանա ՌԴ–ի նկատմամբ ռազմական գերակայության հասնել, ՌԴ դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտին. որևէ երկիր չի կարողանա ՌԴ–ի նկատմամբ ռազմական գերակայության հասնել

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Որևէ երկիր չի կարողանա ՌԴ–ի նկատմամբ ռազմական գերակայության հասնել, ՌԴ դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Որևէ մեկը չի կարող Ռուսաստանի նկատմամբ ռազմական գերակայության հասնել։ Մեր բանակը ժամանակակից է, մարտունակ, ինչպես հիմա ասում են` քաղաքավարի, սակայն ահեղ։ Մեր ազատության պաշտպանության համար մեզ կբավարարի և ուժ, և կամք, և խիզախություն», – ասել է ՌԴ նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Նա նշել է, որ Ռուսաստանը պաշտպանելու է աշխարհի բազմազանությունը, արտերկրում բնակվող մարդկանց ճշմարտությունն է ներկայացնելու։ Նաև ակտիվորեն առաջ է մղելու գործարար և մարդասիրական կապերը, գիտական, կրթական, մշակութային կապերը։

«Եվ դա անելու է անգամ այն պայմաններում, երբ որոշ երկրների կառավարություններ փորձում են Ռուսաստանի շուրջ գրեթե նոր երկաթե վարագույր կառուցել», – ավելացրել է ՌԴ նախագահը։–0–