ՌԴ–ն կոչ է անում որպես առաջին քայլ երկխոսություն հաստատել Կիևի և Դոնբասի միջև
19.11.2014,
12:51
Մոսկվան` որպես ուկրաինական ճգնաժամի լուծման առաջին քայլ, կոչ է անում կայուն կապեր հաստատել Կիևի և Դոնբասի ներկայացուցիչների միջև, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պետական դումայում կայացած կառավարության ժամի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվան` որպես ուկրաինական ճգնաժամի լուծման առաջին քայլ, կոչ է անում կայուն կապեր հաստատել Կիևի և Դոնբասի ներկայացուցիչների միջև, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Պետական դումայում կայացած կառավարության ժամի ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Որպես առաջիկա քայլ` կոչ ենք անում կայուն կապեր հաստատել Կիևի և Դոնբասի ներկայացուցիչների միջև` փոխընդունելի պայմանավորվածությունների հասնելու համար։ Արևմուտքը պետք է խթանի այդ գործընթացը, ոչ թե ձգտի սատարել այն ամենին, ինչ անում է պատերազմի կուսակցությունը Կիևում` աչք փակելով մարդու իրավունքների սարսափելի խախտումների, ակնհայտ անօրինականության և ռազմական հանցագործությունների վրա»,– ասել է նախարարը։ -0-

