Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարարը պաշտոնական այցով կայցելի Հայաստան

31.10.2014, 15:37
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դևիդ Լիդինգթոնը նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով կայցելի Երևան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարարը պաշտոնական այցով կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դևիդ Լիդինգթոնը նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով կայցելի Երևան, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Երկուշաբթի Լիդինգթոնին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նույն օրը տեղի կունենան Էդվարդ Նալբանդյանի և Դևիդ Լիդինգթոնի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիսը։

«Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին», - նշվում է հաղորդագրության մեջ:-0-