Հայաստանը չի նախատեսում 2015թ.-ին արտերկրում նոր դեսպանատներ բացել

28.10.2014, 16:22
Հայաստանը չի նախատեսում 2015թ.-ին արտերկրում նոր դեսպանատներ բացել, երեքշաբթի տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը խորհրդարանական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկումների ժամանակ:
Հայաստանը չի նախատեսում 2015թ.-ին արտերկրում նոր դեսպանատներ բացել

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը չի նախատեսում 2015թ.-ին արտերկրում նոր դեսպանատներ բացել, երեքշաբթի տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը խորհրդարանական հանձնաժողովներում պետբյուջեի օրինագծի քննարկումների ժամանակ:

Նրա խոսքով՝ 2015թ.-ի պետբյուջեի օրինագծով արտերկրում գտնվող Հայաստանի դեսպանատների և ներկայացուցչությունների համար նախատեսված է ուղղել 8,949 մլրդ դրամ (մոտ 21,87 մլն դոլար), ինչը 2014թ.-ի համեմատ ավելի քան 1 մլրդ դրամով շատ է (մոտ 2,4 մլն դոլար):

«Աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ Դանիայում և Իրաքում Հայաստանի դեսպանատների գործունեության ծախսերը 2015թ.-ից իրականացվելու են պետբյուջեի միջոցների հաշվին, մինչդեռ հիմա բյուջեից վճարվում է միայն այդ երկրներում գտնվող դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների աշխատավարձը, իսկ մնացած ծախսերն իրականացվում են բարեգործների հաշվին», - ասաց Սաֆարյանը:-0-