Լավրովի մասնակցությամբ տեղի է ունեցել Ղրիմի պատերազմից հետո ռուսական ԱԳՆ–ն ղեկավարած Գորչակովի արձանի բացման արարողությունը
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ արտգործնախարար Սերգել Լավրովի մասնակցությամբ երկուշաբթի տեղի ունեցավ Ղրիմի պատերազմից հետո ռուսական ԱԳՆ–ն ղեկավարած Ալեքսանդր Գորչակովի արձանի բացման արարողությանը։
Արձանը կանգնեցվել է ՌԴ ԱԳՆ գերատեսչական համալսարանի` Միջազգային հարաբերությունների ինստիտուտի բակում։ Գորչակովը ԱԳՆ–ն ղեկավարել է Ղրիմի պատերազմից և Փարիզյան խաղաղության ստորագրումից հետո (1856)։ Այն ժամանակ Ռւսաստանը հրաժարվեց եվրոպական մի շարք գործերի մասնակցությունից և ակտիվությունն ուժեղացրեց Ամերիկայում ու Ասիայում։ Գորչակովը բացատրում էր, որ «Ռուսաստանը չի բարկանում, Ռուսաստանը կենտրոնանում է»։ 1871 թվականին Գորչակովին հաջողվեց չեղյալ հայտարարել Փարզյան խաղաղության սահամափակող հոդվածները, իսկ 1877 թվականին եվրոպական երկրների չեզոքության հասավ ռուս–թուրքական պատերազմում։
«Գորչակովը երկար տարիներին ղեկվարել է ԱԳՆ Ռուսաստանի համար բավականին բարդ ժամանակաշրջանում։ Ռուսական կայսրության քաղաքականության հիմքում դրած նրա սկզբունքները լիովին պահպանում են իրենց արդիականությունը»,– ասաց Լավրովը։ -0-

