ԼՂՀ արտաքին գործերի նախարարն աշխատանքային այցով գտնվում է Բասկերի երկրում
11.09.2014,
20:06
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Բասկերի երկրում, ասվում է արցախյան արտաքին քաղաքական գերատեսչության Twitter–ի միկրոբլոգում։
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում է Բասկերի երկրում, ասվում է արցախյան արտաքին քաղաքական գերատեսչության Twitter–ի միկրոբլոգում։
Այցի մանրամասներն առայժմ հայտնի չեն։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերջին ժամանակում ակտիվացրել է փոխգործակցությունը Բասկերի երկրի հետ։ Մասնավորապես, 2014 թվականին ԼՂՀ են այցելել բասկերի շահերը պաշտպանող իսպանացի խորհրդարանականները։ -0-

