Նարիշկինը հույս ունի, որ գլոբալ անվտանգության ընդհանուր նպատակներն Արևմուտք–ՌԴ երկխոսության կհանգեցնեն
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը կարծում է, որ անհնար է խոսել գլոբալ անվտանգության մասին, քանի դեռ Ուկրաինայում հակամարտություն է, բայց հույս ունի, որ ընդհանուր խնդիրների ըմբռնումը ավելի խելամիտ կդարձնի մի շարք արևմտյան երկրների գործողությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Անհնար է խոսել գլոբալ անվտանգության մասին այնքան ժամանակ, քանի դեռ Եվրոպայի ամենակենտրոնում շարունակվում է այդպիսի արյունահեղ հակամարտությունը, որը մասամբ դրսից է բերվել»,– հինգշաբթի լրագրողներին ասաց Նարիշկինը։
«Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ մեր առջև ծառացած խնդիրների ընդհանրությունը խելամտություն կհաղորդի Արևմուտքի, մի շարք արևմտյան երկրների այսօրվա քաղաքականությանը Ռուսաստանի նկատմամբ և թույլ կտա վերականգնել վստահությունը և կվերադարձնի լիարժեք գործընկերային երկխոսությունը»,– ասել է Պետդումայի խոսնակը։
Կիևի իշխանություն ապրիլի կեսերից Ուկրաինայի արևելքում ռազմական հատուկ օպերացիա է անցկացնում Ուկրաինայի արևելքում անկախության կողմնակիցներին ճնշելու համար։ Դոնեցկի և Լուգանսկի մարզերում մայիսի 11–ին շրջանների կարգավիճակի մասին հանրաքվեներ են անցկացվել, և հայտարարվել է դրանց անկախության մասին։ Մոսկվայում այդ օպերացիան, որն արդեն հանգեցրել է բազմաթիվ զոհերի, այդ թվում նաև խաղաղ բնակչության շրջանում, համարել են պատժիչ և կոչ են անում Կիևին անհապաղ դադարեցնել նման գործողությունները։–0–

