Ուկրաինայի հարցով ԵՄ պատժամիջոցների նոր անունները պատրաստ կլինեն հինգշաբթի. Նիդեռլանդների ԱԳ նախարար
ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ԵՄ երկրների ԱԳ նախարարները հանձնարարել են ԵՄ-ի ծառայություններին` հինգշաբթի օրը դեսպանների հավանությանը ներկայացնել այն անձանց նոր ցանկը, ում նկատմամբ կներդրվեն ԵՄ-ի պատժամիջոցները Ուկրաինայում տիրող իրավիճակի կապակցությամբ, հայտարարել է Նիդեռլանդների ԱԳ նախարար Ֆրանս Թիմերմանսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր մենք որոշեցինք, որ պատժամիջոցների ցանկը կընդլայնվի, այդ ցանկը կներկայացվի Coreper-ին (ԵՄ-ում ԵՄ երկրների դեսպաններ) հինգշաբթի», - ասել է Թիմերմանսը լրագրողներին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստի ավարտից հետո:
Ավելի վաղ ոչ պաշտոնական տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ արդեն հինգշաբթի ԵՄ երկրների ԱԳ նախարարները կարող են հաստատել պատժամիջոցների նոր ցանկը, որում ընդլայնված չափորոշիչների հիման վրա կներառվեն Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձինք:-0-

