Հայաստանը պետք է եվրոպական ինտեգրացիայի «ճանապարհային քարտեզ» մշակի` առանց վնասելու եվրասիական գործընթացները. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանը պետք է եվրոպական ինտեգրացիայի «ճանապարհային քարտեզ» մշակի, որը չէր հակասի եվրասիական գործընթացներին, հայտարարեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի խորհրդարանում։
«Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է շարունակի հիմնվել կոմպլեմենտարիզմի գաղափարի վրա։ Արևմտաեվրոպական արժեքները բխում են մեր ժողովրդի գիտակցված ընտրությունից, և մենք կշարունակենք այդ գործընթացը»,- ասաց Աբրահամյանը։
2013 թ.–ի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց ՄՄ–ին միանալու և Եվրասիական տնտեսական միության հետագա ձևավորման գործընթացում մասնակցելու մտադրության մասին։ ՄՄ–ին միանալու «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն մայիսի 12-13-ին Հայաստանի կատարած այցի ժամանակ առաջարկեց մտածել, թե ինչպես կարելի է ՄՄ–ի ինտեգրմանը զուգընթաց համատեղել Հայաստանի ասոցացումը Եվրոպայի հետ։ Նրա խոսքով` պետք է մտածել, թե ինչպես կարելի է կազմակերպել Եվրոպայի հետ ասոցացումը, որ այն չխանգարի ՄՄ–ի և ԵՏՄ–ի հետ ինտեգրմանը։ --0--

