Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվել

30.04.2014, 18:57
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել  Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակելու մասին։
Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը Էներգետիկայի և բնական պաշարների նախարար է նշանակվել

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել  Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակելու մասին։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ Երվանդ Զախարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար:

«Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,-ասված է հրամանագրում։

Դրան նախորդած հրամանագրով՝ Երվանդ Զախարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:-0-