Ընդհատելով երկխոսությունը Ռուսաստանի հետ` ԵԽԽՎ–ն գնացել է եվրոպական քաղաքականության ծայրամաս
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Զրկելով Ռուսաստանը լիազորություններից` ԵԽԽՎ–ն գնում է եվրոպական քաղաքականության ծայրամաս, քանի որ Ուկրաինայում ճգնաժամի հանգուցալուծումն անհնար է առանց ռուսական կողմի մասնակցության, կարծում է Պետդումայի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Ընդհատելով երկխոսությունը Ռուսաստանի հետ, առանց որի անհնար է ուկրաինական խնդրի լուծումը` ԵԽԽՎ–ն ինքն իրեն ուղարկել է եվրոպական քաղաքականության լուսանցքում»,– ասել է Պուշկովը։
Պետդուման ուրբաթ նիստում կդիտարկի ԵԽԽՎ շրջանակներում երկխոսության վերսկսման անհնարինության մասին հայտարարությունը, քանի դեռ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում։
ԵԽ Խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 10–ին քննարկել է ՌԴ պատվիրակության լիազորությունները վեհաժողովում Ռուսաստանին Ղրիմի միացման կապակցությամբ։ Ռուսական պատվիրակությունը հանվել է վեհաժողովի ղեկավար մարմիններից` ԵԽԽՎ բյուրոյից, նախագահական կոմիտեից, մշտական կոմիտեից։ ԵԽԽՎ–ն զրկել է ՌԴ պատվիրակությանը նաև ընտրությունների դիտորդական առաքելություններին մասնակցությունից և ձայնի իրավունքից։ Այդ պատժամիջոցները գործելու են մինչև 2014 թվականի ավարտը։ Ռուսական պատվիրակությունն ի նշան բողոքի լքել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը։ -0-

