Բաքուն փորձում է քրեական իրավունքն օգտագործել հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու համար

04.04.2014, 18:16
Ադրբեջանական կողմը փորձում է օգտագործել քրեական իրավունքը հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու համար, կարծում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով այն հաղորդումները, թե Ադրբեջանի դատախազությունը քննություն է կատարում «հանցագործությունների» վերաբերյալ, որոնք իբր կատարել են հայերը։
Բաքուն փորձում է քրեական իրավունքն օգտագործել հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական կողմը փորձում է օգտագործել քրեական իրավունքը հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու համար, կարծում է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` մեկնաբանելով այն հաղորդումները, թե Ադրբեջանի դատախազությունը քննություն է կատարում «հանցագործությունների» վերաբերյալ, որոնք իբր կատարել են հայերը։

«Խելամիտ բոլոր սահմաններն անցնող անհեթեթ և անհիմն մեղադրանքներով առաջնորդվելը ցանկալին իրականի փոխարեն ներկայացնելու հերթական փորձն է»,– ասաց Հովհաննիսյանը։ Ըստ նրա, քրեական իրավունքը հասարակական գիտակցության մանիպուլյացիայի գործիքի վերածելու փորձը հին պատմություն է։
 
«Հետևելով խելամտությունից զուրկ տրամաբանությանը` ավելի մեծ տարակուսանք է առաջացնում այն, թե ինչու քրեական գործեր չեն հարուցվում ԼՂՀ այցելող անձանց նկատմամբ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական հատելու փաստով կամ հայ զինծառայողների սպանող Ադրբեջանի ԶՈՒ դիպուկահարների և դիվերսանտների նկատմամբ ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամության փաստերով, կամ հայ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի օրենքով չնախատեսված զինվորական միավորմանը մասնակցելու համար, այդ թվում` փոխհրաձգության համար և այլն»,– նշեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը։

Ըստ նրա, այդպիսի տրամաբանությամբ ՔՕ տարբեր հոդվածներով քրեական գործերի հարուցման աբսուրդային հիմքերն ավելի քան բավարար են։

«Նման մոտեցումն ավելի ծանրակշիռ և տպավորիչ հաշվետվություններ կապահովեին զինվորական դատախազության կատարած աշխատանքի մասին, և այն ժամանակ կարելի կլիներ հայտարարել ոչ թե 296 մեղադրյալների, այլ տասնյակ հազարավոր մեղադրյալների մասին։

Դիտարկելով դատախազության աշխատանքն այս տեսանկյունից` նա բավականին գործ ունի անելու։ Սակայն այս մոտեցումը կբարդացնի հակամարտության խաղաղ կարգավորումը և խաղաղության արդյունավետ կառուցումն ընդհանուր առմամբ»,– ընդգծեց Հովհաննիսյանը։ -0-