Հայ հասարակությունը պահանջում է, որ ՄԱԿ–ը դատապարտի Թուրքիայի գործողությունները

26.03.2014, 18:25
Միավորված Ազգերի Կազմակերպության երևանյան ներկայացուցչության մոտ կազմակերպված մասնակիցները կոչ են արել ՄԱԿ–ին խախտել լռությունը և դատապարտել Թուրքիայի գործողությունները հայաբնակ սիրիական Քեսաբ քաղաքում։
Հայ հասարակությունը պահանջում է, որ ՄԱԿ–ը դատապարտի Թուրքիայի գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Միավորված Ազգերի Կազմակերպության երևանյան ներկայացուցչության մոտ կազմակերպված մասնակիցները կոչ են արել ՄԱԿ–ին խախտել լռությունը և դատապարտել Թուրքիայի գործողությունները հայաբնակ սիրիական Քեսաբ քաղաքում։

Համապատասխան պահանջագիրը ցուցարարները հանձնել են Հայաստանում ՄԱԿ–ի մշտական հակամարգող Բրեդլի Բուզետոյին։

Արդեն մի քանի օր է`Քեսաբում ողբերգական իրադարձություններ են ծավալվում։ Թուրքական կողմը, խախտելով միջազգային օրենքներն ու պարտավորությունները, գնդակոծել է հայկական գյուղերն ու ավանները, այնուհետև ճանապարհ է բացել ապստամբների համար` այդ հայաբնակ շրջանը զավթելու նպատակով։ Քեսաբը գտնվում է անմիջապես Սիրիայի և Թուրքիայի սահմանին, այնտեղ բնակվում են հազարավոր հայեր, կան հայկական բնակավայրեր, համայնքային և կուսակցական հաստատություններ, դպրոցներ և հիվանդանոցներ։

Ակցիան մեկնարկել է Երևանի Հանրապետության հրապարակից, մասնակիցներն ուղղվել են ՄԱԿ–ի` ոչ հեռու գտնվող ներկայացուցչություն` Թուրքիայի իրականացվող ահաբեկչությանը սատարելը դադարեցնելու և Քեսաբում մարդկանց կյանքեր փրկելու կոչ անող դրոշներով և պաստառներով։

ՄԱԿ–ի շենքի դիմաց նրանք ընթերցել են նամակի բովանդակությունը, որում, մասնավորապես, նշվում է. «Թուրքիան, խախտելով բոլոր միջազգային օրենքներն ու պարտավորությունները, մարտի 21–ին ռմբակոծել է հայաբնակ Քեսաբ քաղաքը և դրա հարակից հատվածները։ Թուրք պետության օժանդակությամբ ահաբեկիչները ներխուժել են բնակելի շրջաններ, սկսել են թալանել և ավերել։ Տեղի բնակչությունը տարհանվել է»։

«Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները ձգտում են ավարտի հասցնել նախորդ դարասկզբին ծրագրած հանցագործությունը և քշել հայերին տարածաշրջանից։ Ինչպես և նախորդ դարասկզբին, այնպես էլ այժմ այդ ամենը կատարվում է միջազգային հանրության լուռ համաձայնությամբ»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Հավաքվածները ՄԱԿ–ից պահանջել են հստակ դիրքորոշում ներկայացնել այս հարցի վերաբերյալ և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել` ահաբեկիչներին պետական մակարդակով օժանդակելը բացառելու համար։

Ցուցարարների կարծիքով, այդ պահանջներն ուղղակիորեն ՄԱԿ–ի գործառույթներն են, որոնցից կարևորագույնը խաղաղության ապահովումն ու խաղաղության սպառնալիքների վերացումն է։

Բողոքի ակցիայի մասնակիցներին ընդառաջ է եկել Հայաստանում ՄԱԿ–ի համակարգող Բրեդլի Բուզետոն։ «Ուրախ եմ ընդունել ձեր նամակը և կցել այն հաղորդագրությանը, որն ուղղելու եմ ՄԱԿ–ի նյույորքյան կենտրոնակայան։ Առայժմ ծանոթ չեմ ձեր նամակի բովանդակությանը, այդ պատճառով հայտարարություններ անել չեմ կարող»,– ասել է Բուզետոն։ -0-