Ուկրաինան չի հրաժարվել ԱՊՀ–ի նախագահությունից. ՌԴ փոխարտգործնախարար
06.03.2014,
12:14
Ուկրաինան չի հրաժարվել ԱՊՀ–ի նախագահությունից, լրագրողներին է ասել ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինան չի հրաժարվել ԱՊՀ–ի նախագահությունից, լրագրողներին է ասել ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան։
Նա տեղեկացրել է, որ վերջերս զրուցել է ՌԴ–ում Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Ելչենկոյի հետ։
«Մենք քննարկել ենք ԱՊՀ–ում Ուկրաինայի նախագահության հարցը, երկիրը չի հրաժարվել նախագահությունից, նա հաստատել է, որ կնախագահի կազմակերպությունը», – ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով` քննարկվել են նաև ուկրաինացի և ռուս դիվանագետների հանդիպման նախապատրաստական հարցերը մինչև ԱՊՀ ԱԳՆԽ կանոնավոր նիստի անցկացումը։–0–

