Ուկրաինայի իրադարձություններն ուսանելի են հայկական իշխանությունների և ընդդիմության համար. փորձագետ

26.02.2014, 19:17
Ուկրաինայի իրադարձությունները չափազանց ուսանելի են հայկական իշխանությունների և ընդդիմադիր ուժերի համար, կարծում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։
Ուկրաինայի իրադարձություններն ուսանելի են հայկական իշխանությունների և ընդդիմության համար. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի իրադարձությունները չափազանց ուսանելի են հայկական իշխանությունների և ընդդիմադիր ուժերի համար, կարծում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։

Ըստ նրա, իրավիճակը Հայաստանում և Ուկրաինայում որոշակիորեն նման է, մասնավորապես, խոսքն անհավասար տնտեսական մրցակցության և հասարակական մեծ դժգոհության մասին է։

«Մեր իշխանությունների համար առաջին դասը բողոքի ակցիաները թերագնահատելն ու ուժային լուծումների հնարավորությունները գերագնահատելն է»,– ասաց Գիրագոսյանը։ Ըստ նրա, ուկրաինական իրադարձությունները ցույց տվեցին նաև, թե որքան վտանգավոր են կոռուպցիան, բարեփոխումներ ցանկացող հասարակության պահանջներն անտեսելը։

Փորձագետը կարծում է, որ հայկական ընդդիմության արդյունավետ պայքարի համար նոր ռազմավարություն է պետք, որը նախատեսում է ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև երկրի մարզերի աշխուժությունը։

Գիրագոսյանը միաժամանակ նշեց, որ Հայաստանում քաղաքացիական հասարակությունը պակաս կազմակերպված է, քան Ուկրաինայում։ -0-