ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոստովանել է, որ սխալվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության աննպատակահարմարության մասին իր գնահատականների հարցում` հաշվի առնելով ընդհանուր սահմանի բացակայությունը, գրում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Ես նույնպես մարդ եմ և նույնպես կարող եմ սխալվել իմ գնահատականներում և կանխատեսումներում»,– ուրբաթ ուղիղ եթերով անցկացված ասուլիսի ժամանակ ասաց նա։
Միաժամանակ հայկական կառավարության ղեկավարը նշեց, որ երեք տարի առաջ Հայաստանի իշխանությունների միասնական մոտեցումն էր, որ ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունն աննպատակահարմար է, և ոչ ռուսական, ոչ բելառուսական, ոչ ղազախստանյան կողմը տվյալ մոտեցումը չի վիճարկել։
«Մենք կարծում էինք, որ ընդհանուր սահմանի բացակայությունը` ՄՄ–ին անդամակցելու համար լուրջ խոչընդոտ է։ Ինչու՞ փոխեցինք մեր դիրքորոշումը։ Տրամաբանությունը նրանում է, որ ժամանակի ընթացքում մեր հիմնական գործընկեր Ռուսաստանի մասնակցության հետ կապված` եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում մենք լուրջ խնդիրների հանդիպեցինք, քանի որ գործողությունների մի մասը փոխանցվեց անդրազգային մարմիններին։ Մենք որոշեցինք, որ այդ ռեժիմով աշխատել չենք կարող»,–նշեց նա։
Արդյունքում` ըստ Սարգսյանի, հայկական իշխանություններն այն եզրակացության եկան, որ ՄՄ–ին Հայաստանի անդամակցությունը`սահմանների բացակայության հետ կապված, Երևանին ցուցաբերած լրացուցիչ աջակցության դեպքում նպատակահարմար է։ --0--