473.68
7.07
455.94
+23
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԺ–ն վավերացրեց գազի վերաբերյալ համաձայնագրերն ընդդիմադիր խմբակցությունների բացակայությամբ

13:25
23 Դեկտեմբերի 2013

ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի արտահերթ նիստի ժամանակ վավերացրեց բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև համաձայնագիրը, ինչպես նաև գազի գնագոյացման հարցերն ու ռուսական կողմին «ՀայՌուսգազարդ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսի փոխանցման մասին պայմանագիրը։

Քվեարկության ընթացքում խորհրդարանի նիստերի դահլիճ մտան փաստաթղթի վավերացման դեմ անցկացվող բողոքի ակցիայի երեք մասնակիցներ, ովքեր պաստառները ձեռքներին կանգնեցին խորհրդարանական ամբիոնի առջև։ Քվեարկությունից առաջ «ՀԱԿ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը խնդրեց 20 րոպե ընդմիջում հայտարարել։ Ընդմիջումից հետո բողոքի ակցիայի մասնակիցներն այլևս դահլիճում չէին։

Ինչպես հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ընդդիմությանը ինչ–որ կերպ հաջողվել էր վերցնել իշխող ՀՀԿ–ի պատգամավորների քվեաթերթիկները, և այդ պատճառով անցկացվեց բաց քվեարկություն։

Քվեարկության ընթացքում «ՀԱԿ», «Ժառանգություն», ՀՅԴ ընդդիմադիր խմբակցությունների, ինչպես նաև ԲՀԿ խմբակցության անդամները լքեցին նիստերի դահլիճը։ Արդյունքում, նիստին ներկա գտնվող 120 պատգամավորներից դահլիճում մնաց միայն 77 պատգամավոր, նրանք բոլորը կողմ քվեարկեցին գազի վերաբերյալ համաձայնագրերի ընդունմանը։

Ինչպես հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը, այն պահին, երբ սկսվեց քվեարկությունը, մի քանի լրագրողներ, ովքեր գտնվում էին մամուլի համար հատուկ կառուցված ապակեպատ օթյակում, աղմուկ բարձրացրին, սկսեցին ձեռքով հարվածել ապակուն։ Խոսնակը հանձնարարեց ԱԺ անվտանգության ծառայության ներկայացուցիչներին քննել միջադեպը։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության համաձայնագիրը ստորագրվել է դեկտեմբերի 2–ին Երևանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած այցից հետո։ Համաձայնագրին համապատասխան` հայկական կողմն ապահովում է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Գազպրոմ» ԲԲԸ–ի միջև «ՀայՌուսգազարդ» ռուս–հայկական համատեղ ՓԲԸ–ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի ստորագրումը

Ըստ պայմանագրի` Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը «Գազպրոմ» ԲԲԸ–ին է փոխանցում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի սովորական անվական բաժնետոմսերի փաթեթը, որը կազմում է 20,0007 տոկոս։ Այս ամենի արդյունքում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում «Գազպրոմ» ԲԲԸ–ի մասնաբաժինը կավելանա` 80 տոկոսից դառնալով 100 տոկոս։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, կառավարությանը պատկանող բաժնետոմսերի 20 տոկոսը «Գազպրոմին» փոխանցելու որոշումը ընդունվել է կուտակված պարտքերի փոխանակմամբ։ 

Համաձայնագրի նախագծի համաձայն, ՌԴ–ն երաշխավորում է Հայաստանին «Գազպրոմ» ԲԲԸ–ի կողմից բնական գազի մատակարարումներ ապահովել` հանրապետության ներքին կարիքների ամբողջական բավարարման համար անհրաժեշտ ծավալներով` հայկական տնտեսվարող սուբյեկտների կողմից մատակարարվող բնական գազի ամբողջական և ժամանակին վճարման պայմանի դեպքում` հաշվի առնելով դեպի Հայաստան բնական գազի տարանցիկ հնարավորությունները, ներառյալ` գազի տեղափոխման տեխնիկական վիճակը։

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, «Գազպրոմը» 2014–2018 թթ.–ին Հայաստան կմատակարարի տարեկան մինչև 2,5 մլրդ խորանարդ մետր գազ, որի արժեքը կսահմանվի գազի ռուսական գնագոյացման հետ կապված գնի բանաձևին համաձայն։ 2012 թ.–ին «Գազպրոմը» Հայաստան է մատակարարել 1,7 մլրդ խորանարդ մետր գազ։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:41
12 Մայիսի 2022
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Դուշանբեում հանդիպեց Լավրովին ու Բայրամովին. ի՞նչ քննարկեցին նախարարները. ՎԻԴԵՈ
15:44
12 Մայիսի 2022
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը
Հայաստան է ժամանում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, նա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահն է
11:32
12 Մայիսի 2022
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
Միրզոյանն այսօր կմեկնի Դուշանբե, հանդիպելու է Բայրամովի հետ
10:57
12 Մայիսի 2022
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
ԱՄՆ պետքարտուղարն Ալիևի հետ քննարկել է հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը
21:35
11 Մայիսի 2022
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Առաջիկայում նախատեսվում է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը
13:55
10 Մայիսի 2022
Ադրբեջանը հայտարարել է, թե «Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը վերադարձվելու են Ադրբեջանի կազմ». Թաթոյանը մեկնաբանել է առաջ եկող վտանգները (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանը հայտարարել է, թե «Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը վերադարձվելու են Ադրբեջանի կազմ». Թաթոյանը մեկնաբանել է առաջ եկող վտանգները. ՎԻԴԵՈ
13:32
10 Մայիսի 2022
Ոստիկանությունը Զեյթունում սկսել է բերման ենթարկել երթևեկությունը փակած երթի մասնակիցներին
Ոստիկանությունը Զեյթունում սկսել է բերման ենթարկել  երթևեկությունը փակած երթի մասնակիցներին
13:01
10 Մայիսի 2022
Երևանում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. ընդդիմությունը կազմակերպել է 4 երթ
Երևանում մեկնարկել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները
21:37
09 Մայիսի 2022
ՀՀ-ում ՌԴ դեսպանը մեկնաբանել է Սոթքի հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցները
ՀՀ-ում ՌԴ դեսպանը մեկնաբանել է Սոթքի հանքավայրի ուղղությամբ Ադրբեջանի արձակած կրակոցները
17:46
08 Մայիսի 2022
Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենյակներում խուզարկություններ են սկսվել. Սաղաթելյան
Արմավիրի մարզի ՀՅԴ գրասենյակներում խուզարկություններ են սկսվել
15:50
06 Մայիսի 2022
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
ՌԴ ԱԳՆ–ն մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը
15:01
05 Մայիսի 2022
Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում տիրող անկայուն իրավիճակը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում տիրող անկայուն իրավիճակը