426.35
7.46
407.95
+28
Եղանակը Երևանում
Հայ

Պուտին. պետական ԶԼՄ–ները պետք է ղեկավարեն հայրենասերները, բայց Ռուսաստանում շատ են մասնավոր ռեսուրսները

17:55
19 Դեկտեմբերի 2013

Պետական լրատվական ռեսուրսների ղեկավարները պետք է երկրի շահերը պաշտպանող հայրենասեր մարդիկ լինեն, միաժամանակ Ռուսաստանում շատ են սեփական տեսակետն ունեցող մասնավոր ԶԼՄ–ները, նշեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի մամուլի ասուլիսում` մեկնաբանելով «ՌԻԱ Նովոստիի» բազայի հիմքի վրա ստեղծված «Ռուսիա սեգոդնյա» նոր գործակալության ղեկավարի պաշտոնում Դմիտրի Կիսելյովին նշանակելը։

Դա թույլ է տալիս համեմատել տարբեր դիրքորոշումներ և հաշվի առնել ընդդիմադիրների տեսակետը, պարզաբանեց նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

«Պետական լրատվական ռեսուրսները պետք է գլխավորեն Ռուսաստանի Դաշնության շահերը պաշտպանող հայրենասեր մարդիկ։ Եվ հենց այդպես էլ կլինի»,– ասել է Պուտինը` մեկնաբանելով Ռուսաստանի վարկանիշի հետ կապված հարցը, մասնավորապես, այն մասին, որ նորաստեղծ «Ռուսիա սեգոդնյա» գործակալությունը գլխավորած մարդը, օրինակ, «Կիևում բավականին ուժեղ ալերգիա է հարուցում»։

«Ինչ վերաբերում է մասնավոր ԶԼՄ–ներին, ապա դրանք մեզ մոտ
շատ են և իրավունք ունեն ու պետք է պաշտպանեն այն տեսակետը, որի կողմնորոշումն ունի նրանց ընտրազանգվածը»,– ընդգծել է նա։

Պուտինի խոսքով` դա միանգամայն նորմալ է և «հնարավորություն ու իրավունք է տալիս տարբեր դիրքորոշումներ համեմատել և վերջնական որոշումներ ընդունելիս ուղղորդվել և նկատի առնել նաև մեր ընդդիմախոսների տեսակետները»։ «Մենք այդպես էլ անում ենք և մտադիր ենք անել հետագայում ևս»,– հայտարարեց պետության ղեկավարը։

Պուտինը դեկտեմբերի 9–ին հրամանագիր է ստորագրել «ՌԻԱ Նովոստիի» հիմքի վրա «Ռուսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ստեղծման մասին։ Այն կգլխավորի Դմիտրի Կիսելյովը։ Նոր գործակալության կազմում է նաև «Գոլոս Ռոսիի» պետական ռադիոհեռարձակող ընկերությունը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:20
30 Հունիսի 2022
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը երկրորդ անգամ ներողություն է խնդրել Ադրբեջանից` ճանաչելով նրա տարածքային ամբողջականությունը. ՎԻԴԵՈ
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան