Հայաստանի կոալիցիոն կուսակցությունները դաշինքում չեն միավորվի և մայիսյան խորհրդարանական ընտրություններին առանձին ընտրական ցուցակներով կներկայանան, երկուշաբթի լրագրողներին հայտնեց «Օրինաց Երկիր» կոալիցիոն կուսակցության խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
«Կոալիցիոն ուժերի նիստի ժամանակ որոշվեց, որ բոլոր քաղաքական ուժերն առանձին են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, և այդ հարցն արդեն փակված է»,- ասաց նա:
Ըստ խմբակցության ղեկավարի՝ Հայաստանի նման պետությունը, որը շրջապատված է երկու «չարակամ» հարևաններով, կայուն ներքաղաքական իրավիճակի կարիք ունի, իսկ կոալիցիայի ստեղծումը կայունություն է հաղորդում պետության ներքաղաքական կյանքին, սակայն դա չի նշանակում, որ կոալիցիոն կուսակցությունները չեն կարող մասնակցել ընտրություններին առանձին ցուցակներով:
Իշխող կոալիցիայի կազմում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Օրինաց Երկիր» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները:
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս տարվա մայիսին:-0-