Հայաստանի Հանրապետական իշխող կուսակցության համագումարը կանցկացվի մարտի 10-ին: Նման որոշում ընդունվեց նախօրեի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, որն անցկացրեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ինչպես գրում է «Առավոտ» թերթը, հղում անելով խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին, համագումարում կընտրվի կուսակցության նոր գործադիր մարմինը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 131-տեղանոց խորհրդարանում ունի տեղերի մեծամասնություն՝ 63 մանդատ: Կուսակցությանն է ամրագրված Ազգային ժողովի խոսնակի և կառավարության ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆելներ: -0-