ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը ընդգրկված չէ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում և մտադիր է մեծամասնական համակարգով պատգամավոր առաջադրվել, հաղորդում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթի համաձայն, Կարապետյանը կառաջադրվի 32-րդ ընտրատեղամասում, ինչպես նաև Լոռու մարզի երեք ընտրատարածքներից մեկում:
Կարեն Կարապետյանը ծնվել է 1961թ.-ի մարտի 2-ին ՀՀ Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում: 1982թ.-ին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ինժեների մասնագիտություն:
1995-2007թթ. երեք անգամ ընտրվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր: 2008թ.-ի նոյեմբերից մինչև 2011թ.-ը զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: -0-