429.75
7.83
408.31
+29
Եղանակը Երևանում
Հայ

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները

13:12
23 Հունվարի 2012

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևն ու Իլհամ Ալիևը քննարկել են կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք կտեսնենք, թե ինչպես է զարգանում իրավիճակը տարածաշրջանում», - հանդիպման սկզբում առաջարկել է ՌԴ նախագահը:

«Մենք շատ ամուր ենք կապված Կովկասի հետ, այն ամենն, ինչ այստեղ տեղի է ունենում, մեզ համար կարևոր են նաև մոտակա տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձությունները», - ընդգծել է նա:
Մեդվեդևը նաև կարևորել է ՀՀ նախագահի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը, որը նվիրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Այդ հանդիպումները կանոնավոր կերպով են կազմակերպվում, որոշ հարցերում կա առաջընթաց, որոշ հարցերում՝ խնդիրներ, սակայն այս երկխոսությունն օգտակար է, և ես հուսով եմ, որ նման շփումը կշարունակվի», - ընդգծել է Մեդվեդևը:

ՌԴ նախագահը նաև առաջարկել է քննարկել այն, «թե ինչպես է զարգանում ռուս-ադրբեջանական համագործակցությունը, զրուցել ապագայի մասին, գնահատել այն, ինչ տեղի է ունեցել նախորդ տարի»: ՌԴ նախագահը դրական է գնահատել 2011թ.-ի համագործակցության արդյունքները:

Իլհամ Ալիևն իր հերթին համաձայնել է, որ հարաբերությունների ինտենսիվ բնույթը թույլ է տալիս ամրապնդել բոլոր ուղղություններով ընթացող փոխգործակցությունը:

«Նախորդ տարին շատ հաջող էր, մենք ամրապնդեցինք փոխգործակցությունը, իսկ ապրանքաշրջանառության աճը չափվում է տասնյակ տոկոսներով», - հիշեցրել է նա:

Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը «ջանքերի համար ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղիների որոնման հարցում»: «Ինչպես դուք ճիշտ նկատեցիք, եղել են հուսադրող պահեր, եղել են պահեր, որոնք ուժեղացրել են հոռետեսության զգացումը, սակայն այն, որ դուք շարունակում ենք այդ ջանքերը, լավատեսություն է ներշնչում», - հայտարարել է նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շահագրգռված է կարգավորմամբ և տարածաշրջանային կայունությամբ:

Ալիևը նաև շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամների կազմում Ադրբեջանի թեկնածությանն աջակցելու համար: «Առաջիկա երկու տարվա ընթացքում մենք սերտորեն կհամագործակցենք ձեզ հետ Անվտանգության խորհրդում և կձգտենք արդարացնել մեզ աջակցած 155 երկրների հույսերը», - վստահեցրել է նա Մեդվեդևին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:05
30 Հունիսի 2022
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
Կանադան դեսպանատուն է բացում Հայաստանում
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան