Նախորդ տարում արաբական աշխարհը ցնցած քաղաքական ալիքները, որոնք «արաբական աշուն» անունը ստացան, քաղաքական ազատության համար մղվող պայքարում ամենանշանակալից իրադարձությունները դարձան, որոնք համարժեք են Խորհրդային Միության փլուզմանը, ասվում է Freedom House կազմակերպության տարեկան զեկույցում:
«Արաբական գարուն» ասելով՝ նկատի է առնվում այն բողոքների ու ցույցերի ալիքը, որի հետևանքով հեղափոխություններ սկսվեցին Թունիսում, Եգիպտոսում, քաղաքացիական պատերազմ՝ Լիբիայում, որը հանգեցրեց Մուհամար Քադաֆիի ռեժիմի փլուզմանը, ապստամբություններ՝ Բահրեյնում, Սիրիայում և Յեմենում:
«Արաբական գարունը» աննախադեպ առաջընթաց էր բերել մի շարք երկրներ, սակայն միաժամանակ դաժան ու երբեմն արյունալի գործողություններ էր սադրել շատ պաշտոնական առաջնորդների կողմից, ովքեր ջանում էին ուժով զսպել իրական ու պոտենցիալ սպառնալիքները՝ ուղղված իրենց կառավարմանը»,- ասվում է զեկույցում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Թունիսի, Եգիպտոսի ու Լիբիայի հեղափոխական ալիքն ավարտվեց ավտորիտար ռեժիմների փլուզմամբ, հիշեցնում է Freedom House-ը: Սակայն Սիրիան, Բահրեյնը, Իրանը, Լիբիան, Սաուդյան Արաբիան, Յեմենն ու Արաբական Միացյալ Էմիրությունները գնացին սեփական քաղաքացիների ազատությունն ու իրավունքները սահմանափակելու ճանապարհով: Իրավապաշտպանները հիշեցնում են, որ Սիրիայի դիմակայությունների զոհերի թիվը հասել է 5 հազարի:--0-