412.94
6.7
405.96
+38
Եղանակը Երևանում
Հայ

Ֆրանսիայից հետ կանչված դեսպանը վերադարձել է Փարիզ

10:38
10 Հունվարի 2012

Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թաքսին Բուրջուղօղլուն, ով Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի ընդունումից հետո հետ էր կանչվել «խորհրդատվությունների համար», վերադարձել է Փարիզ, հաղորդում է  Nouvelles d’Armenie ֆրանսիական պարբերականը:

Հաղորդագրության համաձայն, Փարիզ վերադարձած դեսպանը «մտադիր է գործադրել բոլոր ջանքերը Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագծի ընդունումը կանխելու համար»: Ֆրանսիական խորհրդարանի վերին պալատը մտադիր է դիտարկել հարցը հունվարի վերջին:

Ֆրանսիացի խորհրդարանականների կողմից հաստատված օրինագիծը 1915թ.-ի Օսմանյան կայսրության ցեղասպանության (երբ շուրջ 1,5 մլն հայ է սպանվել) ժխտման համար 45 հազար եվրոյի չափով տուգանք և մեկ տարվա կալանք է նախատեսում:

Օրենսդիրների որոշումը բացասական արձագանք գտավ Անկարայում: Թուրքական իշխանությունները հայտարարեցին Փարիզից իրենց դեսպանին հետ կանչելու, ինչպես նաև Ֆրանսիայի հետ ռազմական և այլ կապերի դադարեցման մասին, հիշեցնում է պարբերականը:

Անկարայում ավանդաբար չափազանց ցավագին են վերաբերվում Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին, որի փաստը ճանաչվել է բազմաթիվ պետությունների կողմից: Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ զգուշացնում էին Ֆրանսիային, որ օրինագծի ընդունման դեպքում խորհրդատվությունների նպատակով անորոշ ժամանակով Փարիզից հետ կկանչեն դեսպանին:

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:29
11 Օգոստոսի 2022
ԱԳՆ–ն մեկնաբանե, է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկությունները
ԱԳՆ–ն մեկնաբանե, է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկությունները
15:36
11 Օգոստոսի 2022
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է մինչև օգոստոսի վերջ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ կազմակերպելու պլանների մասին
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է մինչև օգոստոսի վերջ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ կազմակերպելու պլանների մասին
14:38
11 Օգոստոսի 2022
ՌԴ ԱԳՆ–ն հրաժարվել է հրապարակել Լաչինի միջանցքի հետ կապված պայմանավորվածությունները
ՌԴ ԱԳՆ–ն հրաժարվել է հրապարակել Լաչինի միջանցքի հետ կապված պայմանավորվածությունները
09:50
11 Օգոստոսի 2022
Իրանը կհակազդի իր սահմանները փոխելու ցանկացած փորձի. Իրանի նախագահը' Փաշինյանի հետ հեռախոսազրույցում
Իրանը կհակազդի իր սահմանները փոխելու ցանկացած փորձի. Իրանի նախագահը' Փաշինյանի հետ հեռախոսազրույցում
23:11
09 Օգոստոսի 2022
Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. ԶԼՄ
Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. ԶԼՄ
11:25
09 Օգոստոսի 2022
Էրդողանը կառուցողական է համարել Փաշինյանի հետ հեռախոսազրույցն ու նշել է կայունության հասնելու պայմանները
Էրդողանը կառուցողական է համարել Փաշինյանի հետ հեռախոսազրույցն ու նշել է կայունության հասնելու պայմանները
20:09
05 Օգոստոսի 2022
ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախում իրավիճակի կայունացմանը
ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախում իրավիճակի կայունացմանը
14:14
05 Օգոստոսի 2022
«Իբր դա հպարտանալու բան է». ամերիկացի սենատորը վրդովված է, որ Ադրբեջանը «հպարտանում է» Արցախին հասցված ավիահարվածներով
«Իբր դա հպարտանալու բան է». ամերիկացի սենատորը վրդովված է, որ Ադրբեջանը «հպարտանում է» Արցախին հասցված ավիահարվածներով
12:35
04 Օգոստոսի 2022
«Պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան». հենց այսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկել դեպի Նախիջևան. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյան. այսօր պաշտոնապես ասում եմ. այսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկությունն իրականացնել դեպի Նախիջևան. ՎԻԴԵՈ
23:43
03 Օգոստոսի 2022
Իրանն ուժեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Արցախում իրավիճակի սրացման ֆոնին (ՎԻԴԵՈ)
Իրանն ուժեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Արցախում իրավիճակի սրացման ֆոնին. ՎԻԴԵՈ
13:54
03 Օգոստոսի 2022
Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարը շեշտում է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ
15:58
02 Օգոստոսի 2022
Միրզոյանն ու Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել
Միրզոյանն ու Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել