Մեծամասնական ընտրահակամարգից հրաժարվելը համերաշխության մթնոլորտ կստեղծի Հայաստանի քաղաքական ուժերի միջև և Հայաստանի հասարակության ներսում, կարծում է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արմեն Ռուստամյանը:
«Մեծամասնական ընտրահակամարգից հրաժարվելը թույլ կտա նաև ընտրությունները վերածել իշխանությունների վերարտադրումից կառավարության փոխարինման մեխանիզմի»,- չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուստամյանը:
Ըստ նրա, «իշխանությունների վերարտադրմանը» հիմնականում նպաստում է մեծամասնական ընտրահամակարգը, որը նաև ԱԺ-ից ընդդիմադիր ուժերին դուրս մղելու մեխանիզմ է:
Խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունը և Դաշնակցությունը նախօրեին համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են անում հրաժարվել մեծամասնական ընտրահամակարգից:
«Մենք առաջարկում ենք խորհրդարանական մեծամասնությանը կոնկրետ լրացում կատարել Ընտրական օրենսգրքում, այն է՝ վերացնել մեծամասնական ընտրահամակարգը և անցնել հարյուրտոկոսանոց համամասնական ընտրական համակարգի»,- ասվում է հայտարարությունում:
«Համաձայնելով այս քայլին՝ իշխանությունները ցույց կտան, ընդդիմության հետ համատեղ, երկրում նախընտրական ժամանակահատվածում հանդուրժողականության և վստահության մթնոլորտի ձևավորման իրենց պատրաստակամությունն ու քաղաքական կամքը: Մենք կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին կողմ հանդես գալ այս նախաձեռնությանը: Այս հարցով այս կամ այն ուժերի դիրքորոշումից պարզ կդառնա, թե ով է պայքարում Հայաստանի ապագայի համար և ով է երգում իշխանությունների սրինգի տակ»,- ասաց Ռուստամյանը, ավելացնելով, որ այդ կոչը յուրօրինակ ջչբաժան կդառնա:
Հայաստանի Ազգային ժողովը բաղկացած է 131 պատգամավորից (41 պատգամավոր ընտրվում է մեծամասնական, իսկ 90-ը՝ համամասնական համակարգով): -0-