Ժողովրդական կուսակցությունը (ԺԿ) պատրաստվում է համամասնական համակարգով մասնակցել 2012թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում հայտնել է ԺԿ առաջնորդ Տիգրան Կարապետյանը:
Միաժամանակ Կարապետյանը նշել է, որ անձամբ ինքը ընտրություններին չի պատրաստվում մասնակցել մեծամասնական համակարգով: «Ես չեմ ուզում պարզապես պատգամավոր դառնալ: Ես ուզում եմ, որ ձևավորվի Ժողովրդական կուսակցության խմբակցությունը»,- ընդգծել է նա:
Նա չի փորձել կանխատեսել, թե որքան մանդատ կարող է ստանալ ԺԿ-ն ընտրությունների արդյունքում: «Ես գուշակությամբ չեմ զբաղվում: Կարևորն այն է, որ ժողովուրդն այլընտրանք ունենա»,- ասել է Կարապետյանը: -0-