Հայաստանի դիրքերը երկու հորիզոնականով նվազել են 2011 թվականի աշխարհի երկրների ժողովրդավարացման ինդեքս (Democracy Index 2011) վարկանիշում, որը հրապարակել է The Economist Intelligence Unit հետազոտական ընկերությունը (EIU, բրրիտանական Economist ամսագրի վերլուծական բաժին):
EIU-ի համաձայն, 2011 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանը 4,09 ինդեքսով զբաղեցնում է 111-րդ տեղն աշխարհի 167 երկրների թվում՝ 2010 թվականի 109-րդ հորիզոնականի փոխարեն: Դրանով իսկ EIU մեթոդաբանությամբ Հայաստանը և ևս 37 պետություններ հայտնվել են «հիբրիդային երկրների» ցուցակում, որոնց ժողովրդավարության տարրերը զուգակցվում են ինքնիշխանության տարրերի հետ:
Այս ինդեքսը չափում է ժողովրդավարության ինդեքսը պետության ներսում և հիմնված է փորձագիտական գնահատականների մեթոդաբանության և 5 հիմնական դասակարգերով խմբավորված առանցքային 60 ցուցանիշները բնութագրող համապատասխան երկրների հանրային կարծիքից ձևավորված հարցումների վրա:
Այս տարի Հայաստանը ժողովրդավարության ինդեքսով առաջ է անցել Իրաքից, Բուրունդիից, Հաիթիից և Եգիպտոսից՝ երկրներ, որոնց հետևում են «ինքնիշխան քաղաքական ռեժիմի» պետություններ:
EIU գնատականներով, ամենամեծ թվով միավորները Հայաստանը հավաքել է «քաղաքացիական ազատություն» կարգում, իսկ ամենից քիչ թվով միավորները՝ «քաղաքական մշակույթ» և «կառավարության գործունեություն»:
EIU ներկայիս վարկանիշում Ռուսաստանը կորցրել է միանգամից 10 հորիզոնական և զբաղեցրել է 117-րդ տեղը՝ առաջին անգամ հայտնվելով «ինքնիշխան քաղաքական ռեժիմի» պետությունների շարքում:
Հայաստանի հարևան երկրները զբաղեցրել են հետևյալ տեղերը՝ Իրան՝ 159, Ադրբեջան՝ 140, Վրաստան՝ 102, Թուրքիա՝ 88: Դրանով իսկ, EIU-ի ուսումնասիրություններով, Իրանում և Ադրբեջանում «գործում է ինքնիշխան ռեժիմ»: -0-