Երգչուհի Ալլա Պուգաչովան հինգշաբթի մասնակցում է միլիարդատեր Միխայիլ Պրոխորովին նախագահի թեկնածուի առաջադրման նախաձեռնությամբ զբաղվող խմբի ժողովին, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Միջոցառման հիմանական մասը կանցնի Մոսկվայի ֆինանսական համալսարանի մեծ դահլիճում: Հենց այս համալսարանն է ավարտել Պրոխորովը: Բեմում արդեն պատրաստ են միկրոֆոնները:
Մասնակիցների թիվը 500 պակաս չի լինելու: Հանդիպմանն են եկել РБК-ТВ հեռուստատեսության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Լյուբիմովը, հասարակական գործիչ Եվգենի Ռոյզմանը, երաժիշտ Անդրեյ Մակարևիչը, նրա գործընկեր Եվգենի Մարգուլիսը, դերասան Լեոնիդ Յարմոլնիկը:
Մարդիկ հավաքվում են համալսարանի նախասրահում: Կազմակերպիչները նրանց թեյ, կարկանդակ ու բլիթ են հյուրասիրում:
Հինգշաբթի Պրոխորովը պետք է փաստաթղթերը ներկայացնի ԿԸՀ: Սպասվում է, որ հանդիպման ընթացքում միլիարդատերը վերջնականապես կկողմնորոշվի իր նախընտրական շտաբի առաջնորդի հարցում և նրա անունը կհայտնի լրագրողներին:
Երկրի ղեկավարի ընտրությունները կանցկացվեն մարտի 4-ին: Պրոխորովը երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նա նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարել է դեկտեմբերի 12-ին՝ հասցնելով միաժամանակ այդ մասին տեղյակ պահելով ՌԴ ԿԸՀ-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Նիկոլայ Կոնկինի խոսքով՝ միլիարդատերը ծանուցումն ուղարկել է անձամբ ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովին դեկտեմբերի 9-ին: ԿԸՀ-ն այդ մասին հայտարարել է մի քանի օր անց միայն՝ դեկտեմբերի 13-ին: Կոնկինը դա բացատրել է այն փաստով, որ ինքը փաստաթղթերը Չուրովից ստացել է դեկտեմբերի 13-ին:--0-