ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կուսակցության համագումարին հայտարարել է, որ նախագահի թեկնածության առաջադրմանը դեմ է քվեարկելու, որպեսզի ընտրությունը «միաձայն» չլինի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ժիրինովսկին շնորհավորել է պատվիրակներին և ասել, որ համագումարի բոլոր մասնակիցների կողմից ինքը կընտրվի նախագահի թեկնածու, որը կլինի նախագահական աթոռի համար մղվող նրա հինգերորդ քարոզարշավը:
«Այսօր մենք կառաջադրենք նախագահի մեր թեկնածուին: Սա նախագահական վեցերորդ քարոզարշավն է: Եթե համագումարն ընդունի իմ թեկնածությունը ձայների մեծամասնությամբ, բացի իմ ձայնից, որովհետև ես դեմ եմ քվեարկելու, ապա սա կլինի իմ հինգերորդ քարոզարշավը»,- ասել է Ժիրինովսկին՝ հանդես գալով բացման խոսքով:
Նա ընդգծել է, որ դեմ է քվեարկելու, որովհետև նյարդայնանում է «միաձայն» բառից:
«Մենք տարբեր ենք, և հարցերի լուծման համար մեր հայացքներն էլ տարբեր»,- ընդգծել է նա:
Համագումարին մասնակցում է 177 պատվիրակ:--0-