Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դե Վիլպենը հայտարարել է 2012 թ.-ի նախագահական ընտրություններին սեփական թեկնածությունն առաջադրելու որոշման մասին, հաղորդում է Ֆրանս Փրես գործակալությունը:
Նախկին վարչապետի խոսքերով՝ ինքը մտադիր է պաշտպանել Ֆրանսիայի շահերը, ինչը «խիզախություն և անձնազոհություն» կպահանջի: Միաժամանակ դե Վիլպենը նշել է, որ մտահոգված է, որ «Ֆրանսիան ստորացված է շուկաների մասին օրենքով, որն ավելի ու ավելի կոշտ տնտեսում է պահանջում»:
«Կտեսնեք, որ 2012 թ.-ի նախընտրական արշավում անակնկալներ կլինեն, շատ անակնկալներ: Նման իրավիճակը կարող է շարունակվել ևս հինգ տարի: Տասը տարին արդեն շատ է», - ասել է դե Վիլպենը երկրի գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի մասին:-0-