ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարթենսը, ԵԺԿ կոնգրեսի առաջին լիագումար նիստի ընթացքում ելույթ ունենալով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է մասնակցել դեկտեմբերի 8-ին կայանալիք եվրոպական երկրների և կառավարության ղեկավարների գագաթնաժողովին:
«Այսօրվանից Դուք կարող եք Ձեզ Եվրոպական ժողովրդական կուսակցության մեծ ընտանիքի անդամ համարել»,- ՀՀ նախագային դիմելով ասել է Մարթենսը:
Ելույթից հետո նա հանդիսավոր կերպով ՀՀ նախագահին է հանձնել գագաթնաժողովի մասնակցության հրավերը:
Մարթենսն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի ձեռքբերումներին՝ նշելով Կոնգրեսին ՀՀ նախագահի մասնակցության կարևորությունը: -0-Ա.Բ.