430.54
7.67
408.56
+16
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ ԱԺ-ում սկսվել է քվեարկությունը

12:42
06 Դեկտեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Ազգային ժողովի խոսանկի ընտրությունների համար քվեարկությունը սկսվել է 13:30-ին, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
Խոսնակի ընտրություններն անցկացվում են գաղտնի քվեարկությամբ:

Երկուշաբթի խորհրդարանի հերթական նիստի ընթացքում ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածություն՝ փոխխոսնակ Սամվել Նիկոյանի (ՀՀԿ) և Լարիսա Ալավերդյանի («Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցություն) թեկնածությունները:

Նիկոյանի թեկնածությունը, ով այս պահին կատարում է ՀՀ ԱԺ խոսնակի պարտականությունները, առաջադրել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Լարիսա Ալավերդյանի թեկնածությունը՝ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր և ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնն ամրագրված է ՀՀԿ-ին, որը «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցությունների հետ միասին ներառված է իշխող կոալիցիայում:

Իշխող ՀՀԿ-ն դեկտեմբերի 1-ին կայացած կուսակցության խորհրդի նիստի ընթացքում, որն անցկացվել է ՀՀ նախագահ, կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի նախագահությամբ, որոշել է ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնին առաջադրել փոխխոսնակ Սամվել Նիկոյանի թեկնածությունը, ով այս պահին կատարում է խոսնակի պարտականությունները:

Փոխխոսնակի պաշտոնին առաջարկվել է խորհրդարանական խմբակցության քարտուղար և ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:

ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնը մնացել էր թափուր այն բանից հետո, երբ նոյեմբերի 14-ին նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հրաժարական ներկայացրեց: Նա մտադիր է գլխավորել ՀՀԿ-ի նախընտրական շտաբը 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

Իշխող ՀՀԿ-ն 131-տեղանոց խորհրդարանում ամենաշատ տեղերն ունի՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կուսակցությանն են ամրագրված ՀՀ ԱԺ խոսնակի և կառավարության ղեկավարի պաշտոնները, ինչպես նաև մի քանի նախարարական պորտֆել:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան
17:57
01 Հունիսի 2022
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը մեկնաբանել է ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը
13:56
31 Մայիսի 2022
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ալիևը Պուտինին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին