ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իսրայելի խորհրդարանի (Քնեսեթ) կրթության, մշակույթի և սպորտի հարցերի հանձնաժողովում 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումը հետաձգվել է մինչև մայիս, հաղորդում է «Ժամանակ» թերթը՝ հղում անելով IzRus հրատարակությանը:
Հայոց ցեղասպանության ճանաչման և ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու հարցը պետք է քննարկվեր Իսրայելի Քնեսեթում դեկտեմբերի 5-ին Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինի նախաձեռնությամբ:
Ըստ թերթի՝ Ռիվլինն այդ օրն արտասահմանում է, այդ պատճառով քննարկումը կհետաձգվի մինչև մայիս:-0-