429.75
7.83
408.31
+25
Եղանակը Երևանում
Հայ

Իշխող ՀՀԿ-ի ղեկավարությունը քննարկել է Սյունիքի մարզպետի հետ կապված միջադեպը

10:19
18 Նոյեմբերի 2011

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀԿ-ի գործադիր մարմինը հինգշաբթի երեկոյան կայացած նիստի ընթացքում քննարկել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված միջադեպը:

«Կուսակցությունը որոշել է չմեկնաբանել մարզպետի հետ կապված միջադեպը, քանի դեռ գործը գտնվում է նախաքննության փուլում», - նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նոյեմբերի 14-ին ձեռներեց Սիլվա Համբարձումյանը լրագրողներին հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել Սյունիքի մարզպետի կողմից: Կնոջ գրավոր դիմումի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ 118-րդ հոդվածի (ծեծի ենթարկել) հատկանիշներով:

Համբարձումյանը հարձակումը բացատրում է մեղադրանքներով, որն ինքը հնչեցրել է մարզպետի հասցեին: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Խաչատրյանը «Լիճվազք-Թեի» հանքավայրից 102 մլն դրամ (շուրջ 265 հազար դոլար) արժողությամբ սարքավորումներ է գողացել:

Միաժամանակ Շարմազանովը ձեռնպահ է մնացել մեկնաբանել այն հարցը, թե, արդյոք, մարզպետը զբաղվու՞մ է բիզնեսով, միայն ավելացնելով, որ պաշտոնյաներից և պատգամավորներից ոչ ոք, ըստ ՀՀ օրենսդրության, իրավունք չունի զբաղվել ձեռներկատիրությամբ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին ձեռնպահ է մնացել միջադեպը գնահատելուց, իսկ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը խորհրդարանում կառավարության ժամի ընթացքում ասել է, որ միջադեպի շուրջ ՀՀ կառավարության միասնական դիրքորոշումը կներկայացվի այն բանից հետո, երբ այդ ամենը կհաստատվի իրավական ճանապարհով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
29 Հունիսի 2022
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո (ՎԻԴԵՈ)
Սոլովյովը ներողություն է խնդրել Ադրբեջանից Արցախի ԱԳ նախարարի հետ հարցազրույցից հետո. ՎԻԴԵՈ
20:08
28 Հունիսի 2022
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանը կհեռացվի ԱԺ փոխխոսնակի պաշտոնից
15:54
24 Հունիսի 2022
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
Ալիևը հայտարարել է,թե ՀՀ–ն չի արձագանքել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկներին. Միրզոյանը պատասխանել է նրան
11:18
23 Հունիսի 2022
ԱՄՆ նախագահն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Ջո Բայդենն առաջարկել է Քրիստինա Ա. Քվինի թեկնածությունը ՀՀ–ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում
16:02
22 Հունիսի 2022
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
Զախարովան մեղադրեց Վաշինգտոնին և Փարիզին ԵԱՀԿ ՄԽ մանդատն արհամարհելու մեջ
13:40
16 Հունիսի 2022
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
Հսկայական արդյունք ենք ունեցել` վրանները տեղադրելով. Սաղաթելյանը պարզաբանեց վրաններն ապամոնտաժելու պատճառը
16:54
10 Հունիսի 2022
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակն այնքան էլ կայուն չէ. Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցներին
22:21
08 Հունիսի 2022
ԱՄՆ Պետդեպ. Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման հարցում
ԱՄՆ-ն հայտարարում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հնարավորություն ունեն առաջ շարժվելու հարաբերությունների կարգավորման գործընթացում
13:56
08 Հունիսի 2022
Հայաստան կայցելի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը
Հունիսի 8-ից 9-ը Հայաստանում կլինի ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կառա ՄաքԴոնալդը
13:38
08 Հունիսի 2022
Լավրովը կժամանի Հայաստան
Լավրովը կժամանի Հայաստան
20:24
03 Հունիսի 2022
Լավրովը կայցելի Երևան
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Երևան