Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչող հնչած ոչ բոլոր ելույթներն են արժանի լսելու, ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով որոշ պաշտոնյաների կողմից ցուցաբերվող անուշադրությունը նիստերի ընթացքում:
Նախօրեին Հայաստանի որոշ էլեկտրոնային ԶԼՄ-ներ իրենց կայքերում տեղադրել են մի տեսագրություն, որտեղ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խորհրդարանում բյուջետային լսումների ընթացքում իր iPad-ով համակարգչային խաղ է խաղում:
«էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ մեկնաբանել «գործընկերոջ» հետ կապված դեպքը, և ես չեմ ցանկանում ոչ արդարացնել, ոչ էլ դատապարտել»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Աշոտյանը:
Միաժամանակ, պատասխանելով լրագրողների հարցին, նախարարն ավելացրեց, որ նման հայտարարություն է անում «որպես մի մարդ, ով հետևել և հետևում է Ազգային ժողովի գործունեությանը»:
Նախօրեին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ տեղեկություն չունի այդ միջադեպի մասին և խոստացավ պարզել դրա մանրամասները: -0-