415.57
4.67
386.18
+25
Եղանակը Երևանում
Հայ

Սյունիքի մարզպետի հետ կապված միջադեպի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը հայտնի կդառնա իրավական ընթացակարգից հետո

19:22
16 Նոյեմբերի 2011

Հայաստանի կառավարության դիրքորոշումը՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ կապված միջադեպի վերաբերյալ, կհնչեցվի այն ժամանակ, երբ այդ ամենը հաստատվի իրավական ճանապարհով, չորեքշաբթի կառավարական հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նոյեմբերի 14-ին գործարար Սիլվա Համբարձումյանը հայտնել էր լրագրողներին, որ ծեծի է ենթարկվել Սյունիքի մարզպետի կողմից: Երեքշաբթի կնոջ գրավոր դիմումի հիման վրա Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով:

Համբարձումյանը հարձակումը բացատրում է մարզպետի հասցեին իր կողմից հնչեցրած մեղադրանքներով: Մասնավորապես, նա հայտնել է, որ Խաչատրյանը «Լիճվազք-Թեյի» հանքահորից 102 միլիոն դրամ (շուրջ 265 հազ դոլար) արժողության սարքավորումներ է յուրացրել:
«Ինքներդ եք ասում, որ քննություն է գնում, և այժմ կառավարության ցանկացած հայտարարություն կարող է դիտվել որպես միջամտություն գործընթացին»,- ասաց Թովմասյանը:

Ըստ նրա, կառավարությունն ուշադիր կհետևի գործի ընթացքին առանց որևէ միջամտության:
«Համապատասխան ընթացակարգերից հետո իրավական և քաղաքական հարթություններում դուք համապատասխան դիրքորոշում, քայլեր և պատասխաններ կտեսնեք»,- ասաց Թովմասյանը:

Նախարարը չհամաձայնեց նաև այն կարծիքի հետ, որ երկրում տիրում է անպատժելիության մթնոլորտ՝ հիշեցնելով, որ բոլորովին վերջերս նմանատիպ երևույթներին համապատասխան պատասխանատվություն է հետևել, չպարզաբանելով, սակայն, թե որ երևույթի մասին է խոսքը:
«Այստեղ ես նկատի ունեմ քաղաքական պատասխանատվությունը»,- ասաց Թովմասյանը:

Սա առաջին միջադեպը չէ, որտեղ դերակատարություն ունեն Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները: Մասնավորապես, 2010 թվականի դեկտեմբերին հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը՝ Հայաստանի նախագահի արարողակարգի ծառայության աշխատակցի հետ ունեցած աղմկահարույց պատմության պատճառով: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:35
09 Հունիսի 2023
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը. առաջնորդները հանդիպել են Սոչիում. ՎԻԴԵՈ
14:06
08 Հունիսի 2023
Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ–ից հայտնեցին, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
22:51
07 Հունիսի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում